News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ժողովուրդն է սաստել ՀՀԿ–ին, դրա համար հիմա լուսանցքում են։ Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով Արմեն Աշոտյանի  այն հայտարարությանը, թե ԱԺ նախագահն և ԱԳ նախարարը պետք է «արագ սաստել» Իգիթյանին:

Պատգամավորը շեշտում է՝ ՀՀԿ փոխանագահ Արմեն Աշոտյանը իրավունք ունի սխալ հասկանալու իրհայտարարությունը, քանի որ «քաղաքական գործունեությամբ քիչ է զբաղվում»։

«Ես հայտարարություն եմ արել, որ այն  պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել երկրի ղեկավարները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում, Ադրբեջանը չի կատարում, որովհետև թե Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների, թե արտգործնախարարների հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել են, որ զերծ կմնան ատելության խոսքից, ռազմատենչ հայտարարություններից և կանեն որոշ հումանիտար գործողություններ, սակայն Ադրբեջանը մեր հյուսիսային շրջանում եղել է որոշակի անհանգստություն և Երևան–Թբիլիսի միջպետական ճանապարհը գնդակոծվել է, մենք քննարկումը ենք այդ հարցը, հարցեր կան, որ մենք պետք է նորից բարձրացնենք՝ այն մոնիտորինգը, որ անցկացվում է Արցախ–Ադրբեջան սահմաննի շփման գծում, պետք է ունենանք նաև Հայաստան–Ադրբեջանի սահմանի գծում, որովհետև մենք պետք է փաստեր ունենանք, որ Ադրբեջաբնը անընդհատ խախտում է, բացի այդ՝ ստացվում է, որ Ադրբեջանի նախագահը այն հայտարարություններ, որ անում է մեր վարչապետի հետ հանդիպմանը, բավարար չեն, ես չեմ բացառում, որ լինի որևէ այլ ուժեղ պարտավորություն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որ Ադրբեջանը չանի այդպիսի գործողություններ, որովհետև եթե նա շարունակի այսպիսի պահվածքը, ապա անհնար կլինեն բանակցությունները»,–նշեց նա։ 

Իգիթյանը շեշտեց՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները ուժի մեջ են. «Իհարկե, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները ուժի մեջ են, ԵԱՀԿ ՄԽ վերջին հայտարարության մեջ առկա են այդ պայամանավորվածությունները։ Մենք       գնում ենք այդ ուղղությամբ, որ բանակցությունները կողմերի միջև վերսկսեն այն ժամանակ, երբ կողմերի մեջ կլինի վստահություն։ Այսօր Ադրբեջանը իր գործողություններով խախտում է այն մթնոլորտը, որը անհրաժշետ է բանակցությունները վերսկսելու համար»։

Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը, մասնավորապես, գրել էր. «Այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը հայտարարել է, որ “չեմ բացառում, որ կգա մի պահ, երբ կողմերը, ինչպես 1994 թ. ստորագրել են փաստաթուղթ զինադադարի մասին, այս անգամ՝ այլ ձևաչափով, բայց պարտավորությունների վերաբերյալ ՄԽ համանախագահների շրջանակներում ստորագրեն մի փաստաթուղթ”:

Այս կապակցությամբ դիմում եմ ԱԺ նախագահին և ԱԳ նախարարին:

Եթե այս հայտարարությունը ինքնագործունեություն է և պարզապես անձնական կարծիք, ապա արագ սաստեք պատասխանատու պաշտոն զբաղեցնող ձեր պատգամավորին և սաղմում խեղդեք այս անհեթեթ և լավ չհաշվարկված առաջարկությունը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ