News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Զենքի վերջին փորձարկումից հետո ՄԱԿ-ը քննադատել է Հյուսիսային Կորեային՝ նախազգուշացնելով, որ նման գործողությունները միայն կմեծացնեն տարածաշրջանում լարվածությունը՝ հայտնում է AFP-ը։

Անցյալ շաբաթ Հյուսիսային Կորեան հրթիռներ արձակող սարքերի եւ մարտավարական կառավարվող զենքի փորձարկում է կատարել։

«Մենք շատ լավ տեղեկացված ենք Հյուսիսային Կորեայի վերջերս կատարած արձակումների մասին»,- լրագողներին հայտնել է ՄԱԿ ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ հավելելով, որ նման գործողությունները ուժեղացնում են տարածաշրջանում լարվածությունը։

Նրա խոսքերով, ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը բոլոր կողմերին կոչ է անում «կայուն խաղաղության հաստատման եւ Կորեական թերակղզում լիարժեք ու վերահսկելի ապառազմականացման համար շարունակել երկխոսությունը։

Փորձարկումկներից հետո ԱՄՆ-ը հայտարարել էր, որ կշարունակի Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունները՝ կապված միջուկային եւ բալիստիկ հրթիռների ծրագրի դադարեցման հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ