Facebook Inc-ը հեռացրել է մի քանի էջեր, խմբեր եւ գրանցամատյաններ՝ կապված հիմնականում Ռուսաստանի հետ, որոնք օգտագործվում էին սոցցանցում եւ նրա Instagram սերվիսում մոլորեցնող տեղեկատվության տարածման համար, տեղեկացնում է Reuters-ը։
Ընկերությունը հանել է 97 գրառում Ռուսաստանից, որոնց թեմատիկան Ուկրաինան, ինչպես նաեւ 21 գրառում, որոնք վերաբերում էին Ավստրիային, Մերձբալթիկային, Գերմանիային, Իսպանիային, Ուկրաինային եւ Մեծ Բրիտանիային, տեղեկացրել է Facebook-ն իր բլոգում։
Մարտին Facebook-ը հանել էր 2632 էջ, խմբեր եւ գրառումներ՝ կապված Իրանի, Ռուսաստանի, Մակեդոնիայի ու Կոսովոյի հետ՝ նույն պատճառներով։