News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Արցախի հարցի կարգավորման հարցում կոնկրետ փաստաթղթի վերաբերյալ, որեւէ խոսակցություն, աշխատանք չկա։ Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, իր մեծ ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ վերջերս «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Իգիթյանը հայտարարել էր, թե Մինսկի խմբի շրջանակներում հնարավոր է պայմանագրի ստորագրում։

Փաշինյանի խոսքով ինքն անձամբ ծանոթ չէ Իգիթյանի հայտարարությանը, բայց ենթադրեց, որ նկատի է ունեցել ֆորմատի շրջանակում կարգավորմանը։

«Մենք համարում ենք, որ ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացի միակ ֆորմատը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատն է եւ այդտեղ տեսականորեն բնականաբար, եթե բանակցում ենք, հնարավոր ենք համարում հարցի լուծումը»,– ասաց վարչապետը։

Նրա խոսքով հայտնի արտահայտություն կա, որ Արցախի հարցին՝ փորձագետի մակարդակով տիրապետում են 6–7 հոգի. «Ես կարծում եմ, որ Ղարաբաղի հարցին փորձագետի մակարդակով տիրապետելու իրավունք ունի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ավելին՝ յուրաքանչյուր հայ։ Հիմա, երբ ես ուզում եմ համեմատել, թե ինչ գիտեմ ավելի շատ Ղարաբաղի հարցի վերաբերյալ, բացի նախկին գաղտնի թղթերը կարդալու տրամաբանությունից. բովանդակության առումով ոչ մի գաղտնիք չկա»,– ասաց Փաշինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ