Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպում նախատեսված չէ, բայց ենթադրվում է, որ տեսնենք, կշփվենք, երկու բառ կխոսենք: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, իր մեծ ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ հաջորդ շաբաթ Բրյուսելում «Արեւելյան գործընկերության» տասնամյակն է նշվելու, որտեղ լինելու է նաեւ Ադրբեջանի նախագահը:
«Շփումը հիմա էլ կա ու եթե միջնորդավորված շփվում ենք, ինչո՞ւ իրար տեսնելիս չենք կարող երկու բառ խոսենք»,-ասաց Փաշինյանը: