News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը չի կարծում, որ Արցախի հարցում բանակցությունները լճացած վիճակում են: «Ես չէի շտապի ասել իրավիճակը լճացած է, կան բանակցություններ»,- այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Մարուքյանը՝ հավելելով. «Իրավիճակն այնպիսին է, որ չի եղել ընդունելի լուծում մեզ համար: Չեմ ուզում Ադրբեջանի կողմը քննարկել, քանի դեռ հայկական կողմի համար դեռ ընդունելի լուծում չի եղել: Խնդիրը լուծելու մասին դեռ վաղ է խոսել, պետք է հզորանալ, տնտեսությունը զարգացնել, թիկունքը, առաջնագիծը ուժեղացնել, պայմանագրայինների թիվն ավելացնել, շատ վճարել զինվորականներին, սոցիալական ապահովության հարցը լուծել, ուժեղանալ օր-օրի: Խնդրի լուծման մասին կարելի է խոսել ամեն օր եւ մոռանալ, որ խախտված ռազմաքաղաքական բալանսը պետք է վերականգնել»:

Հարցին՝ որքանո՞վ է հնարավոր, որ Արցախը վերադառնա բանակցությունների սեղան, Մարուքյանն ասաց. «Այդ հարցը օրակարգում է, կարծում եմ: Իրատեսական կհամարեմ, եթե մենք լավ աշխատանք տանենք միջազգային հանրության հետ: Ադրբեջանն առանձին վերցրած չի ասելու՝ թող Արցախը վերադառնա: Պետք է միջազգային հանրությունը ձեւավորի այդ կարծիքը, որ դա լինի «անքննարկելի» հարց եւ այդ պարագայում Արդբեջանը չի կարող ասել՝ չէ»:

Ըստ Մարուքյանի՝ Հայաստանի արտաքին գերատեսչությունը, մեր դիվանագիտական կորպուսը պետք է օրնիբուն աշխատեն, որ Արցախի հարցում միջազգային հանրությունը ունենա ձեւավորված կարծիք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ