News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Facebook Inc-ը մերժել է համահիմնադիր Քրիս Հյուզի կոչը աշխարհի խոշորագույն ընկերությունը բաժանելու մասին, իսկ օրենսդիրները ԱՄՆ արդարադատության նախարարությանը կոչ են արել հակամենաշնորհային քննություն սկսել, փոխանցում է Reuters-ը:

Facebook-ն ամբողջ աշխարհում կարգավորող մարմինների սեւեռուն ուշադրության կենտրոնում է՝ կապված տվյալների փոխանակման պրակտիկայի, ինչպես նաեւ ատելության եւ ապատեղեկատվության տարածման հետ: ԱՄՆ մի քանի օրենսդիրներ պնդում են խոշոր տեխնոլոգիական ընկերությունների կազմալուծմանն ուղղված գործողությունների անցկացումը, ինչպես նաեւ գաղտնիության դաշնային կարգավորումը:

Facebook-ն ունի ավելի քան 2 մլրդ օգտատեր: Նրան են պատկանում նաեւ WhatsApp-ը, Messenger-ը եւ Instagram-ը, որոնցից յուրաքանչյուրից օգտվում է ավելի քան 1 մլրդ մարդ:

Facebook-ը մերժել է Հյուզի կոչը WhatsApp-ն ու Instagram-ը առանձին ընկերությունների վերածելու մասին եւ հայտարարել, որ դրա փոխարեն պետք է կենտրոնանալ համացանցի կարգավորման վրա:

«Facebook-ն ընդունում է, որ հաջողության հետ միասին պատասխանատվությունն է գալիս: Բայց դուք պատասխանատվության չեք հասնի՝ հաջողված ամերիկյան ընկերության փլուզման կոչ անելով,- հայտարարել է Facebook-ի ներկայացուցիչ Նիկ Քլեգը: - Տեխնոլոգիական ընկերությունների հշվետվողականությանը հնարավոր է հասնել համացանցի համար նոր կանոնների տքնաջան ներդրման շնորհիվ: Հենց սա է պահանջել նաեւ Մարկ Ցուկերբերգը»:

Հանրապետական սենատոր Մայք Կրեպոն, որը ղեկավարում է բանկային կոմիտեն եւ դեմոկրատ Շերոդ Բրաունը Facebook-ին խնդրել են պատասխանել կրիպտոարժույթի օգտագործման հիման վրա հնարավոր վճարային համակարգի եւ տվյալների հավաքման մասին հարցերին: Նամակում նաեւ հարցեր էին տրված օգտատերերի գաղտնիության պաշտպանվածության եւ այն մասին, թե արդյոք տեղեկություններ կա՞ն օգտատերերի վարկունակության մասին:

Հանրապետական սենատոր Մայք Կրեպոն, որը գլխավորում է բանկային կոմիտեն եւ դեմոկրատ Շերրոդ Բրաունը Facebook-ին խնդրել են պատասխանել սոցցանցի օգտագործմամբ կրիպտոարժույթի եւ  տվյալների հավաքման  հիման վրա պոտենցիալ վճարային համակարգի մասին հարցերին: Նամակում նաեւ հարցեր են նշվել սպառողների գաղտնիության պաշտպանության եւ այն մասին, արդյոք տեղեկություն կա օգտատերերի կրեդիտային վճարման հնարավորության վերաբերյալ:

Դեմոկրատ սենատոր Ռիչարդ Բլյումենտալը CNBC-ին ասել է, որ Facebook-ը պետք է բաժանվի եւ որ Արդարադատության  նախարարության հակամենաշնորհային բաժինը պետք է հետաքննություն սկսի:

 Հակամենաշնորհային օրենսդրությունը բարդացնում է այդ առաջարկի իրականացումը, քանի որ կառավարությունը պետք է ընկերությանը պատասխանատվության ենթարկի եւ հաղթի: Հազվագյուտ դեպքում կարելի է կազմացրել: Սակայն կան նախադեպեր, ինչպես Standard Oil եւ AT & T ընկերությունների դեպքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ