News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մայիսի 8-ին, ժամը 23.40-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ Սայաթ-Նովայի պողոտայի եւ Նալբանդյան փողոցի խաչմերուկի դեղատնից ցանկացել են գողություն կատարել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 23.15-ին, անհայտ անձը, ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու դիտավորությամբ, մտել է Սայաթ-Նովայի պողոտայում գործող դեղատուն, որտեղ ցանկացել է դրամարկղից գումար հափշտակել, սակայն ոչինչ չհափշտակելով՝ հեռացել է:

Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1989 թ. ծնված Արսեն Ղ.-ն, որը ոստիկանության Երեւան քաղաքի վարչության, Շենգավիթի բաժնի եւ Չարբախի բաժանմունքի ծառայողների համատեղ բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 9-ին, ժամը 15.15-ին, ինքնակամ ներկայացել է Չարբախի բաժանմունք, տվել խոստովանական բացատրություն, ներկայացվել Կենտրոնական բաժնի ծառայողներին:

Նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ