News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 10-ի նիստում որոշում կայացրեց Տավուշի մարզի Լճկաձոր համայնքի տարածքում, Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի 86-րդ կմ եւ Լոռու մարզի Մարց-Աթան ավտոճանապարհի 25-րդ կմհատվածներում ակտիվացած սողանքային եւ քարաթափման երեւույթների ուսումնասիրման եւ կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ հիմնավոր առաջարկություններ ներկայացնելու նպատակով պահուստային ֆոնդի հաշվից ԱԻՆ-ին հատկացնել 9,5 մլն դրամ:

Հարցը ներկայացրեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նա նշեց, որ Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի 80-րդ կմ-ում (Լճկաձոր բնակավայրի տարածքում) ակտիվացել են սողանքային երեւույթները եւ սպառնում են Մ-6 միջպետական ավտոճանապարհի երթեւեկությանը:

Նշված հատվածը  հագեցած է մեքենանաերի մեծ ինտենսիվությամբ: Սողանքային սկարպից դուրս, սարահարթի հարավարեւմտյան եզրին գտնվող տեղամասում առկա են խոշոր, խիստ մասնատված ու անկայուն ժայռային բլոկներ՝ անջատված միմյանցից 10-15 սմ ճեղքերով:

Ժայռային բլոկները ցանկացած պահի կարող են ցած գլորվել` վտանգելով լանջի ստորոտով անցնող միջպետական ավտոճանապարհի երթեւեկությունը:

Միաժամանակ, Լոռու մարզի Մարց-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 25-րդ կմ-ում ակտիվացած սողանքը սպառնում է ստորոտով անցնող, Աթան համայնքը արտաքին աշխարհին կապող միակ Մ-6 հանրապետական ավտոճանապարհի երթեւեկությանը, որի փակվելու դեպքում Աթան համայնքը կունենա մեծ խնդիր: Մոտ 200 մետր երկարությամբ, 120 մետր լայնությամբ եւ 42 մետր բարձրությամբ անտառածածկ սողանքային մարմինը սկարպի հատվածում առանձնացել է լանջից մինչեւ 1 մետր: Սարալանջի վրա առկա են բազմաթիվ ճեղքեր, որոնց խորությունները հասնում են մինչեւ 6 եւ ավելի մետր, առկա են նաեւ թեքված եւ արմատախիլ եղած ծառեր:

Հաշվի առնելով ստեղծված վտանգավոր  իրավիճակը՝ Ֆելիքս Ցոլակյանն ասաց, որ հնարավոր արտակարգ իրավիճակներից խուսափելու,  բնակչությանը, ինչպես նաեւ երթեւեկությանը սպառնացող ռիսկերը նվազեցնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել հնարավոր սեղմ ժամկետներում վերոնշյալ 2 տեղամասերում լիցենզավորված կազմակերպության կողմից իրականացնել ինժեներա-երկրաբանական, երկրաֆիզիկական եւ հիդրոերկրաբանական  հետազոտություններ՝ կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ հիմնավոր առաջարկություններ ներկայացնելու նպատակով:

Դրա համար նախարարությունը խնդրեց բյուջեից հատկացնել 4,44 մլն դրամ, Մարց-Աթան համայնք տանող հանրապետական ավտոճանապարհի համար 5,088 մլն դրամ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց, թե ինչու մինչեւ հիմա ուսումնասիրություններ չեն արվել, մանավանդ այն պարագայում, որ Մ-6 միջպետական ճանապարհին այս պահին կապիտալ աշխատանքներ կատարվում են: Միեւնույն ժամանակ, վարչապետը անհետաձգելի է համարել անվտանգության մակարդակի բարձրացումը նշված ճանապարհահատվածներում:

Նիկոլ  Փաշինյանը նշեց, որ չի կարելի ճանապարհ կառուցել, գնալ ժապավենը կտրել, հետո ժայռը փլվի, ճանապարհը ամիսներով փակվի. «Բա միլիարդներն ինչի՞ համար ծախսվեցին: Կամ ասենք, շենք կառուցենք, բլուրը փլվի, շենքն էլ տակը մնա: Բա շենքն ինչի՞ կառուցեցինք, դրա համար պետք է պատասխանատվություն լինի»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ