News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մայիսյան օրերից մեկին նշվում է Չվող թռչունների համաշխարհային օրը (World Migratory Bird Day), հաղորդում է Calend-ը:

Օրվա ստեղծման համար պատմական նախադրյալ է ծառայել Թռչունների պաշտպանության մասին միջազգային հռչակագիրը, որը ստորագրվել է 1906 թվականին: Մեր օրերում Չվող թռչունների համաշխարհային օրը գլոբալ բնապահպանական արշավ է, որի նպատակն է ընդլայնել գիտելիքները չվող թռչունների, նրանց բնակության վայրերի ու տեղաշարժման ուղիների մասին։ Այդ օրվա բազմաթիվ հանրային միջոցառումները, որոնցից են թռչունների փառատոնները, կրթական ու լուսավորչական ծրագրերը, մասնագետների ղեկավարությամբ թռչուններին դիտելը, գիտարշավները, կոչ են անում պահպանել չվող թռչունների բնակության վայրերը։ Ամեն տարի այդ արշավները նվիրված են որոշակի թեմային։ Չվող թռչունների համաշխարհային օրը նշվում է չվող տեսակների կոնվենցիայի եւ չվող թռչունների Աֆրիկյան-Ասիական համաձայնագրի հովանու ներքո։ Օրվա կարգախոսն է ՝ «Չվող թռչուններն ու մարդիկ՝ միասին ժամանակի միջով», այդ կարգախոսի նպատակն է շեշտել մարդկանց ու թռչունների անքակտելի կապը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ