News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


«911» ծառայությունը այսօր՝ մայիսի 10-ին, ժամը 20:16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից NEWS.am-ին տեղեկացրին, որ Հոկտեմբերյան հեղափոխության 50 ամյակի հուշարձանի մոտակայքում «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենան կամրջի երթևեկելի գոտուց դուրս է եկել և շրջվել ներքևում գտնվող «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Գ.Գ.) վրա: Պատահարի հետևանքով «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը պոկվել և դուրս է ընկել ավտոմեքենայից:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Դ.Շ.-ն (ծնված 1997 թ.) հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Փրկարարները «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ն.Մ.-ին (ծնված 1991 թ.), ով նույնպես հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Լուսանկարը եւ տեսանյութը՝ Զոհրաբ Եգանյանի ֆեյսբուքյան էջից

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ