News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզում ընթացքի մեջ է տարածաշրջանի ամենամեծ՝ 55 մեգավատ հզորության արեւային էներգետիկ կայանի կառուցումը։ Այսօր Գեղարքունիքի մարզում ընթացող բիզնես համաժողովի ժամանակ ասաց Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։

Նա նաեւ նշեց, որ Հայաստանն ունի այլընտրանքային էներգետիկայի երեք աղբյուր՝ ջրային, հողմային եւ արեւային, որոնք կարող են օգտագործվել արդյունաբերական նպատակներով։

Ըստ փոխնախարարի, ՀԷԿ–երի եւ ՓՀԷԿ–երի համակարգը Հայաստանում զարգացած է, անգամ սպառված, իսկ արեւային էներգիայի պոտենցիալը դեռեւս ամբողջությամբ օգտագործված չէ. Հայաստանը համարվում է միջինից բարձր արեւային պոտենցիալ ունեցող երկիր, մոտավորապես 1500–1800 ժամ արեւային օրեր, 13 լիցենզիաներից 8–ը հենց Գեղարքունիքի մարզում են, 2–ը՝  կառուցված։

«Գեղարքունիքի մարզում՝ շնորհիվ ամենամեծ արեւային պոտենցիալի, կան նաեւ այլ տարածքներ, որոնք կարող են ծառայել արեւային կայանների համար»,– տեղեկացրեց փոխնախարարը, հավելելով, որ մարզի արեւային կայանների կառուցման կարեւոր նախապայման է սառը եւ մաքուր օդը, տեղանքը եւ իհարկե արեւը։

Ինչ վերաբերում ոլորտի օրենսդրական կարգավորումներին, Հակոբ Վարդանյանը նշեց, որ էներգախնայողության ազգային ռազմավարության մշակման աշխատանքներն ընթանում են, ԵՄ–ն դրամաշնորհ է տրամադրել, կարգավորվելու է օրենսդրական դաշտը, հաշվի են առնվելու շինարարական նորմատիվները, արտադրվող եւ ներմուծվող սարքերի համար ընդունվելու են էներգախնայողության միջազգային ստանդարտներ եւ այլն։

«Համալիր փաթեթը 5–ից 8 տարվա ընթացքում ընդունված կլին»,– ասաց փոխնախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի...
Հայաստանի խորհրդարանի խոսնակ. Ադրբեջանից գազ գնելը շատ լավ տարբերակ է
Ես շատ դրական եմ վերաբերվում դրան․․․
Ամենաշատ