News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մայիսի 3-ին տեղեկեւթյուն էր ստացվել, որ Ստեփանավանի անտառտնտեսության Ստեփանավանի անտառպետության թիվ 12 պահաբաժնում ապօրինի հատվել են տարբեր տրամաչափի եւ տեսակի տասնյակ ծառեր:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մայիսի 10-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 18.15-ին, բաժին են ներկայացվել 23-ամյա Հակոբ Ա․-ն եւ 24-ամյա Միքայել Գ․-ն, որոնք նույնաբովանդակ բացատրություններ են տվել, որ նախնական պայմանավորվածությամբ, հունվար-փետրվար ամիսներին ձեռնասղոցով պարբերաբար ապօրինի հատել են շուրջ 100 ծառ։ Ստացված փայտանյութը ձեռնասայլով տեղափոխել են իրենց տների բակեր ու մասնատել։ Փայտանյութի մի մասը անձամբ են օգտագործել, իսկ մյուս մասը՝ մեկ խորանարդը 12.000-14.000 դրամով վաճառել են տարբեր անձանց:

Ձեռնասղոցը հայտնաբերվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ գնորդների ինքնությունը եւ կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նշանակվել է մասնագիտական ստուգում՝ պետությանը պատճառված վնասի չափը պարզելու համար:

Քննությունը շարունակվում է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ