News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով հրավիրված համաժողովի ընթացքում Ferrari-ի ղեկավարությունը հայտարարել է Maserati-ի շարժիչների մատակարարումից հրաժարվելու մասին։ Սրա պատճառ են հանդիսացել բեռնաթափման ցածր ծավալները եւ պայմանագիրը չերկարացնելու գործընկերոջ որոշումը՝ հայտնում է Мотор-ը։

Առաջին եռամսյակի արդյունքներով՝ Ferrari-ի շարժիչների վաճառքից ստացված եկամուտները կազմել են 58 մլն եվրո, որի մեջ մտել են Maserati-ին վաճառված շարժիչներից եւ «Ֆորմուլա 1»-ի վարձակալությունից ստացված մաքուր եկամուտները։ Maserati-ի հետ համագործակցությունից հրաժարվելը Ferrari-ի համար շահավետ կլինի այն առումով, որ ազատված ռեսուրսները կօգտագործվեն ավտոմոբիլային բիզնեսի օգտին՝ վստահեցնում է ղեկավարությունը։ Մատակարարումներն ամբողջովին կդադարեցվեն 2021 կամ 2022 թվականին։

Maserati-ն Ferrari-ի շարժիչներն օգտագործում է 2002 թվականից սկսած։

Ferrari-ի շարժիչով Maserati-ի վերջին ավտոմեքենան դարձել է անցյալ տարվա գարնանը Նյու Յորքի ավտոսրահում ներկայացված Levante Trofeo-ն։ Քրոսովերը հագեցրել են 3,8 լիտրանոց 590 ձիաուժ եւ 730 պտույտով թվին-տուրբո V8 շարժիչով։ Levante Trofeo-ին տրամադրվել է նաեւ էքստրեմալ վարման Corsa ռեժիմ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Առաջարկում ենք փոխել դա. Թունյան
Ավտոմեքենաների տարեկան գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե…
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Ամենաշատ