News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀԱՀ-ի խորհրդարանական ընտրություններում հաղթել է իշխող «Աֆրիկական ազգային կոնգրես» կուսակցությունը՝ քվեաթերթիկների 100 տոկոսի հաշվարկման արդյունքներով ստանալով ընտրողների ձայների 57,51 տոկոսը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ընտրական հանձնաժողովին:

ՀԱՀ-ում համընդհանուր ընտրությունները, որոնց ընթացքում ընտրվում են խոհրդարան եւ նախագահի գլխավորությամբ կառավարություն, անցկացվել են չորեքշաբթի: Ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընդդիմադիր «Ժողովրդավարական դաշինքը» ստացել է ձայների 20,76 տոկոսը, ծայրահեղ ձախ «Մարտիկներ հանուն տնտեսական ազատության» կուսակցությունը՝ 10,79 տոկոսը, իսկ «Ինկատի ազատության կուսակցությունը»՝ 3,38 տոկոսը:

ՀԱՀ-ում համընդհանուր ընտրություններն անցկացվում են 5 տարին մեկ: Ընդ որում՝ ընտրողները քվեարկում են ոչ թե որոշակի թեկնածուի օգտին, այլ քաղաքական կուսակցության: Ընտրություններում հաղթած կուսակցությունը այնուհետեւ իր առաջնորդին նշանակում է երկրի նախագահ: Բացի նոր կառավարության եւ խորհրդարանի ընտրությունից, երկրում նաեւ տեղի են ունենում նահանգային ընտրություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ