News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Կամչատկայում արջը թալանել է անհոգ որսորդներին, որոնք անզգուշորեն մեքենան կայանել են ճամփեզրին, հաղորդում է «Զվեզդան»։

«Տայգայի տերը» համարձակ է գտնվել ու մոտեցել է մարդկանց։ Մինչ տղամարդիկ տարված զրուցելիս են եղել, ծուռթաթը նրանց մեքենայից թռցրել է ուտելիքով լցված սառնարանն ու փախել։

Որսորդները փորձել են կանխել կողոպուտը, նույնիսկ երեք անգամ օդ են կրակել, բայց ապարդյուն։

Ավելի ուշ փորձագետները բացատրել են վայրի կենդանու անսովոր համարձակության պատճառը։ Պարզվել է, որ հենց այդ արջին մարդիկ բազմիցս կերակրել են ճամփեզրին։

Այդ իսկ պատճառով արջը սովորել է մարդկանց և անտառից հանգիստ դուրս է գալիս մուրացկանության, իսկ երբեմն՝ նաև գողության համար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ