News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կանադայի բնակիչ Ջես Ջորդանը հայտարարել է, որ նրա պահապան շունը փոխշահավետ հարաբերություններ ունի մոտակայքում բնակվող արջի հետ, որը կաշառում է շանը եղնիկի ոսկորներով նրանց աղբամանում փնտրտուքներով զբաղվելու համար, հաղորդում է Fox News-ը:

Այդ առնչությամբ Ջորդանը «զայրացած» գրառում է արել ոսկորների մոտ շան լուսանկարներով:

«Իմ հիմար շունը գիշերն ունի մի զբաղմունք՝ հաչալ անցող-դարձողների վրա եւ ստիպել նրանց հեռանալ: Հեշտ է, այնպես չէ՞: Այնուամենայնիվ արջն իմացել է, որ նրան կարելի է կաշառել: Արդեն երրորդ անգամ է նրան ոսկորներ նվիրում՝ փոխարենը թույլտվություն ստանալով մուտք գործել իմ աղբի մեջ»,-գրել է Ջորդանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ