News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իսրայելի իշխանություններն ընտրել են Գոլանի բարձունքներում վայր՝ ավան կառուցելու համար, որը կանվանվի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պատվին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուն:

Այդպես իսրայելցիները ցանկանում են իրենց երախտիքը հայտնել Սպիտակ տան ղեկավարին, որ նա վերջերս ճանաչել է այդ տարածքը որպես Իսրայելի մաս:

«Ես խոստացել եմ, որ մենք կկառուցենք բնակավայր նախագահ Թրամփի պատվին: Եւ այժմ տեղեկացնում եմ ձեզ, որ մենք արդեն գտել ենք վայրը Գոլանի բարձունքներում, որտեղ կկառուցվի այդ նոր բնակավայրը»,- ասել է Նեթանյահուն կիրակի կայացած կառավարության նիստի ժամանակ:

Վարչապետը հավելել է, որ նոր բնակավայրի ստեղծմանն առնչվող որոշումները կներկայացվեն նոր կառավարությանը, որը նա սկսել է ձեւավորել ապրիլյան ընտրություններից հետո:

Գոլանի բարձունքները Իսրայելը զավթել է Սիրիայից 1967 թվականի վեցօրյա պատերազմի ընթացքում, իսկ 1981 թվականին անեքսիայի ենթարկել: Լեռնային տարածքի պատկանելության հարցը իսրայելա-սիրիական հակամարտության հիմնական առարկան է, որը կարգավորելու փորձերը ձեռնարկվել են նախքան Սիրիայում ծագած քաղաքացիական պատերազմը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ