News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2018թ․ապրիլի 13-ից մինչեւ ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում Երեւանում տեղի ունեցած բազմամարդ հավաքների ընթացքում ոստիկանությունը Երեւան քաղաքի տարբեր փողոցներից հավաքների մասնակիցներին բռնության ենթարկելով տեղափոխել է ՀՀ ոստիկանության տարբեր բաժանմունքներ:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նշված դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր, որոնք հետագայում միավորվել են մեկ քրեական գործում եւ 104 անձ ճանաչվել է տուժող։ Տուժող է ճանաչվել նաեւ Գագիկ Բունիաթյանը՝ հաստատված համարելով այն հանգամանքը, որ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից նրա նկատմամբ կիրառվել է բռնություն։

2018 թվականի նոյեմբերի 16-ին քննիչը որոշում է կայացրել կասեցնել գործով վարույթը՝ մեղադրյալի անհայտ լինելու հիմքով։ Տուժողի ներկայացուցիչը կայացված որոշումը բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազություն եւ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, սակայն վարույթ իրականացնող մարմնին ներկայացված բողոքները մերժվել են:

Իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մայիսի 10-ին բավարարեց վերաքննիչ բողոքը՝ պարտավորեցնելով վարույթ իրականացնող մարմնին վերականգնել անձի խախտված իրավունքները։ Տվյալ գործով Գագիկ Բունիաթյանի շահերը ներկայացնում է «Հայաստանի Հելսինկյան կոմիտե»-ի փաստաբան  Ռոբերտ Ռեւազյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ