News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 03
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

Իրանի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄԷ ջրային տարածությունում  4 առեւտրային նավերի նկատմամբ վանդալիզմի գործողությունները անհանգստություն են առաջացնում եւ հետաքննություն պահանջում, նշվում է «ՌԻԱ Նովոստիի» տրամադրության տակ հայտնված հայտարարությունում:

«Այն ինչ տեղի է ունեցել Օմանի ծոցում մի քանի նավերի հետ, ափսոսանք եւ անհանգստություն է միաժամանակ առաջացնում եւ մեզ համար անհարմարություն է ստեղծում եւ մենք պահանջում ենք սկսել այդ միջադեպի հետաքննությունը», - ասվում է հայտարարությունում:

ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարությունը կիրակի հայտարարել է, որ Ֆուջեյրա նավահանգստի շրջանում չորս առեւտրական նավերը ենթարկվել են «բարբարոսական գործողությունների», ոչ ոք չի տուժել: Նշվում է, որ միջադեպերի արդյունքում զոհեր չկան, իսկ նավերից վտանգավոր հեղուկներ կամ վառելիք չի հոսել:

al-Mayadeen լիբանանյան ալիքը տեղական աղբյուրներին վկայակոչելով կիրակի հաղորդել է, որ կիրակի առավոտյան առնվազն յոթ նավթային տակներներում հրդեհի հետեւանքով ԱՄԷ Ֆուջեյրա նավահանգստում մի քանի հզոր պայթյուն է որոտացել: Ավելի ուշ Ֆուջեյրա էմիրությունների իշխանությունները հերքել են այդ տեղեկությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ