News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգներում այժմ հասանելի է աշխարհում ամենաթանկարժեք սուրճը, սակայն միայն մեկ հատավաճառի սրճարանում եւ սահմանափակ քանակությամբ, փոխանցում է Americaru-ն:

Սուրճը ներմուծվել է Պանամայից, որի 450 գրամն արժե 803 դոլար: Սակայն բովելուց հետո դրա արժեքը հասնում է մինչեւ 1200 դոլարի: Klatch Coffee Roasters ընկերությունը, որը Կալիֆոռնիայում մի քանի մասնաճյուղեր ունի, իր խանութներում կվաճառի այս էքսկլյուզիվ Elida Geisha 803 սուրճի 4,5 կգ:

KGO-ն հայտնում է, որ դա կկազմի սուրճի մոտ 80 գավաթ: Յուրաքանչյուրի արժեքն է 75 դոլար: KGO սրճարաններում սուրճը պատվերով կպատրաստեն միայն հատուկ ուսուցում անցած բարմենները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ