News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վերին Լարս անցակետը շարունակում է մեր բեռնափոխադրողների համար գլխավոր խնդիր մնալ: Մայիսի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Ազգային ժողովի տարածքային եւ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Արմեն Փամբուխչյանը:

Նրա խոսքով՝ չնայած նրան, որ որոշ շրջանակներում այդ խնդիրը քաղաքական հարթության վրա է դրվում, ակնհայտ է, որ այստեղ ավելի շատ անցանելիության, եղանակային պայմանների եւ աշխահագրական դիրքի հարցեր են:

 «Վերին Լարս անցակետի անցանելիությունը օրական կազմում է 3000 ավտոմեքենա, մինչդեռ այսօր պահանջարկը կազմում է մինչեւ 15 հազար մեքենա: Այս խնդիրը թույլ չի տալիս օգտագործել ամբողջ ներուժը, որն ունի Հայաստանը՝ գտնվելով ԵՏՄ կազմում», - նշեց նա:

Պատգամավորը նկատեց, որ առավել հաջող այլընտրանք կարող է լինել ծովով բեռների տեղափոխումը, որը թույլ կտա ապահովել ապրանքների առաքման ժամկետների կանխատեսումը:

«Միջազգային ծովային օրենսդրությունը դեպի ծով ելք չունեցող երկրներին թույլ է տալիս հարեւան երկրում նավահանգիստ ունենալ: Հարկավոր է քննարկումներ սկսել եւ փորձել մեզ մոտ օրենսդրություն ներդնել, որը կհամապատասխանի միջազգային կոնվենցիաներին», - պարզաբանեց նա:

Պատգամավորն ընդգծեց, որ նման փորձ կա Մոլդովայում եւ Մոնղոլիայում, որոնք, դեպի ծով ելք չունենալով, հաջող գործունեություն են ծավալում՝ այլ երկրների գործարարներին ներգրավելով իրենց դրոշի ներքո փոխադրումներ կատարելու գործում։ «Այս տեսակետից շահագրգռվածություն կա Ուկրաինայի գործարարների կողմից, որոնք նույնպես պատրաստ են համագործակցել հայկական փոխադրող ընկերությունների հետ։ Առաջարկություններ կան նաեւ Լիբանանի հայ գործարարներից, որոնք առաջարկում են այնտեղ նավահանգիստ հիմնել, որտեղից հայկական լաստանավը կարող է ապրանքներ փոխադրել դեպի Փոթի, այնտեղից էլ՝ Նովոռոսիյսկ։ Հայաստանը ԵՏՄ անդամ է, դա նրա գլխավոր առավելություններից է»,- ասել է նա։

Պատգամավորն ավելացրեց, որ բեռնափոխադրումների արդյունավետության խնդրի լուծման եւս մեկ որոշում կարող է լինել այն կետը, ըստ որի՝ ԵՏՄ երկրներից բեռնափոխադրումները կարող էին ազատ, առանց լիցենզիայի աշխատել Միության շրջանակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ