News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 03
USD
402.21
EUR
423.85
RUB
4.07
Տեսնել լրահոսը

Պարենամթերքի գլոբալ դեֆիցիտը եւ ավելի սննդարար ու էկոլոգիական մթերքների որոնումները սպառողներին եւ գիտնականներին ստիպում են դիմել սնունդի ոչ ավանդական աղբյուրների, որոնցից ամենախոստումնալիցը ուտելի միջատներն են: ՄԱԿ Պարենային եւ գյուղատնտեսական կազմակերպության առաջատար փորձագետներից Ջուլյա Մուիրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ ավելի քան 2 մլրդ մարդու համար միջատներից պատրաստված կերակուրը «նորություն չէ, այլ սովորական պրակտիկա»:

«Աշխարհում հիմա, եթե ոչ շարժում, ապա որոշակի հետաքրքրություն է նկատվում հատկապես այն հարցում, որն առնչվում է ոչ միայն սննդարար, այլ նաեւ էկոլոգիապես մաքում սննդի որոնմանը… Միջատների սննդային արժեքավորությունը կախված է նրանց տեսակից, աճի փուլից եւ բնակության վայրից. բայց դրանք ընդհանրապես սպիտակուցների մեծ քանակություն են պարունակում, որը կարելի է համեմատել ձկան հետ, հագեցած ճարպաթթուներ, որոնք անչափ օգտակար են թերսնմամբ տառապող երեխաներին, ինչպես նաեւ բջջանյութ, ֆոսֆոր, մագնիում եւ ցինկ»,- հայտարարել է Մուիրը:

Թուրինի մերձակայքում մի քանի տարի ծղրիդներ աճեցնող հաստատության տնօրենի խոսքով՝ «սպառման վիճակագրությունը վկայում է, որ 2050 թվականին, եթե չգտնենք սպիտակուցի այլ աղբյուր, այն աշխարհում բոլորին չի բավականացնի»: Նրա խոսքով՝ ծղրիդների սննդարար արժեքավորության գաղտնիքը առաջին հերթին սպիտակուցի մեծ պարունակությունն է: Դրանից բացի, ծղրիդները 2 հազար անգամ ավելի քիչ ջուր են օգտագործում, քան ցուլերը եւ կովերը, եւ գրեթե 6 անգամ ավելի պակաս կեր են պահանջում՝ կիլոգրամով հաշվարկած:

«Բնության մեջ ոչ մի բան չկա, որ չոր վիճակում պարունակի 60-70 տոկոս պրոտեին: Սպիտակուցի մեկ կիլոգրամի արտադրությունը, որը ստացվում է միջատներից, կենդանական ծագման սպիտակուցի համեմատությամբ հանգեցնում է ածխաթթու գազի 1 տոկոս մթնոլորտային արտանետման»,- հայտարարել է Italian Cricket Farm-ի ղեկավար Իվան Ալբանոն:

Ալբանոյի խոսքով՝ ծղրիդները յուրաքանչյուր մարդու սննդակարգի մեջ կարող են հայտնվել ալյուրի տեսքով, որը 9-ին մեկ հարաբերակցությամբ ավելացվում է ցանկացած թխվող արտադրանքի կամ մակարոնի խմորի մեջ: Այդպիսի ալյուրը հիշեցնում է մանրացված պիստակ, քանի որ արտադրության մեջ մասնակի բովում են: Բիզնեսմենը նաեւ վստահություն է հայտնել, որ «սնունդի արտադրության համաեվրոպական թույլտվությունը հնարավորություն կտար իտալական ծղրիդներով կերակրել ոչ միայն կենդանիներին, այլեւ մարդկանց»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ղարաբաղում կարող է 50-1000 հայ մնացած լինել. ՄԱԿ
ՄԱԿ-ի առաքելությունը քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման նշաններ չի հայտնաբերել...
The Telegraph-ը՝ Արցախի մասին. ժողովրդավարական պետությանը թույլ տվեցին զոհվել․  ՄԱԿ-ի հերթական ձախողումը
Հայաստանն այլ ելք չուներ, քան ․․․
Արցախի անկախության պայքարի դաժան վերջաբանը. The New Yorker
Աշխարհը գրեթե ոչինչ չնկատեց...
Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը մեկնարկել էր 2000-ականներից. Վլադիմիր Վարդանյան
Եթե նայենք Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը վավերացրած այն երկրների աշխարհագրությունը, ապա կտեսնենք, որ…
ՄԱԿ-ի առաքելությունը Ղարաբաղում կգնահատի բնակչության հումանիտար կարիքները
Դյուժարիկը հավելել է, որ չի կարող հստակեցնել, թե որքան ժամանակ ՄԱԿ-ի առաքելությունը կգործի Ղարաբաղում
Հայաստանը ՄԱԿ–ի դատարան է դիմել` պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ
Հայաստանի Հանրապետությունը, հենվելով կանոնադրության 41-րդ հոդվածի և դատարանի կանոնակարգի 73-րդ հոդվածի վրա․․․
Ամենաշատ