News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 13
USD
477.4
EUR
526.81
RUB
7.46
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Որտեղ է ջուր վաճառող տղայի արձանը: Այս հարցով այսօր՝ մայիսի 15-ին, լրագրողներից մեկը դիմեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին:

Նշենք, որ արձանը Մյասնիկյանի արձանի հետեւ հատվածում գտնվող նոր կառուցված այգուց տեղափոխվել է եւ այսօր գտնվում է հարակից Անգլիական այգում:

Մեսչյանն այս առնչությամբ ասաց, որ ամենասկզբում այդ արձանը տեղադրվել էր Անգլիական այգում, հետո տեղափոխվել Շահումյան հրապարակի մոտ, այգու եզրամաս. «Այգու կառուցման ժամանակ բարերարները խնդիր դրեցին, որ արձանը տեղափոխվի իր նախկին տեղը: Ես իրենց առաջարկեցի, ասացի, իսկ ինչո՞ւ չի կարելի արձանը թողնել այգում, քանի որ այգում դուք էլի արձաններ ունեք: Նրանք պատասխանեցին, որ իրենք չեն պատկերացնում այդ արձանն այգում: Ասացին՝ քանի որ մենք ենք ֆինանսավորում այգին, մենք ենք որոշում: Իրենք կտրականապես հրաժարվեցին: Սա գլխավոր ճարտարապետի խնդիր չէ: Արձանը չգիտեմ որտեղ էր պահվում, ռեստավրացիայի ենթարկվեց ու հետո տեղադրվեց Անգլիական այգում»,-ասաց Մեսչյանը:

Նշենք, որ ջուր վաճառող արձանի հետ կապված իր մտահոգությունն էր հայտնել ճարտարապետ Միսակ Խոստիկյանը, ով Facebook-ի իր էջում գրել էր. «Այս գործը արդեն տեղափոխվել է Անգլիական կոչվող այգի: Ներողություն պիտի խնդրել լուսահոգի Սպարտակ Կնտեղցյանից հատկապես, իր անունը որպես հեղինակի ցուցանակին գրելու համար, քանի որ նոր զավեշտալի տեղադրությունը անփույթ, ակամա ծաղր է նրա արածի նկատմաբ: Ինչո՞ւ, ինչով պիտի խանգարեր նոր այգուն եթե տեղում մնար, ուր իրոք շատ լավ էր»:

Տպել