News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


7-րդ գումարման Ազգային ժողովի հետ ծանոթանալու փուլը կարելի է անցած համարել: Մայիսի 15-ին Երեւանում Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ ամփոփելով Հայաստանի եւ Ղարաբաղի խորհրդարանների միջեւ համագործակցության հարցերով  միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը այս մասին ասաց ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Ըստ նրա, այժմ գործնական աշխատանքի փուլն է: Իսկ գործնական աշխատանքի տեսանկյունից, այսօրվա փակ նիստը ցույց տվեց երկու կողմերի համար ընդունելի  զարգացման ուղիները:

Ղուլյանը նշեց, որ օրակարգում ներառվել է միայն մեկ հարց՝      խորհրդարանական դիվանագիտության եւ ղարաբաղյան խնդրի շուրջ քննարկումների ակտիվացումը` այդ համագործակցության համատեքստում: «Բոլոր պատգամավորները հնարավորություն ունեցան արտահայտել իրենց տեսակետը եւ ներկայացնել իրենց հայացքները», - ասաց ԼՂՀ խորհրդարանի խոսնակը:

Իր հերթին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ գոհ է հանդիպման արդյունքներից եւ անցկացված քննարկումներից: Նրա խոսքով, քննարկումների ժամանակ արտահայտվել են շատ լուրջ կարծիքներ:

«Հիմա մեր պատգամավորները ավելի հստակ պատկերացում ունեն, թե ինչ շեշտադրումներ պետք է արվեն բազմաթիվ միջազգային հարթակներում», - հավաստիացրեց Միրզոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ