ԱՄՆ-ն անհամբեր սպասում է Ամուլսարի ծրագրի շուրջ վերջին շրջանում ծավալվող վեճի լուծմանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լինն Թրեյսին:
«Կարծում եմ՝ կարեւոր է, որ ԱՄՆ-ն եւ Հայաստանը միասին աշխատեն թափանցիկ, կանխատեսելի եւ արդար բիզնես միջավայր ստեղծելու շուրջ ոչ միայն հայկական բիզնեսի, այլ նաեւ միջազգային ներդրումներ գրավելու համար: Lydian-ը նման ներդրումներից մեկն է»,- ասել է դեսպանը:
Թրեյսին նշել է, որ ամերիկյան կողմն ակնկալում է, որ բոլորը, այդ թվում ամերիկյան բիզնեսը, կհետևեն տեղի օրենսդրությանը, եւ կարեւոր է հարցը լուծել օպերատիվ՝ ներդրողների շրջանում վստահություն ներշնչելու համար: