News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.76
EUR
526.2
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հրավերով  ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 16-17-ը պաշտոնական այցով կգտնվի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում եւ կմասնակցի «Արհեստական բանականություն եւ կրթություն» խորագրով միջազգային համաժողովին։

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Համաժողովը կազմակերպել են ՅՈՒՆԵՍԿՕ-ն եւ Չինաստանի կառավարությունը, որին մասնակցելու են տարբեր տարածաշրջանների երկրների կրթության նախարարներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ, արհեստական բանականության արդյունաբերության առաջնորդներ, ՄԱԿ-ի կառույցների ավագ ներկայացուցիչներ։ Համաժողովի նպատակն է ստեղծել կրթության ոլորտում արհեստական բանականության ներդրման շուրջ նոր գաղափարների փոխանակման հարթակ։ Մասնակցությունն այս համաժողովին թույլ կտա Հայաստանում իրականացվող գիտական հետազոտություններն ու ձեռքբերումները ներկայացնել միջազգային ասպարեզում եւ ակտիվ դեր ստանձնել արհեստական բանականության՝ ժամանակակից հասարակական մարտահրավերների լուծմանն ուղղված հետազոտություններում եւ մշակումներում։ Համաժողովում զեկույցով հանդես կգա ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Նախատեսված է նաեւ, որ այցի շրջանակում ՀՀ կրթության եւ գիտության նախարարը կհանդիպի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կրթության նախարարին եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթական հարցերով տեղակալին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ