News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ եւ ՌԴ գլխավոր դատախազությունների ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր՝ մայիսի 16-ին, Երեւանում տեղի է ունեցել «Հանձնման եւ քրեական գործերով իրավական օգնության ցուցաբերման բնագավառում համագործակցության գործնական հիմնահարցերը, հանցագործությունների արդյունքում ստացված ակտիվների հայտնաբերման, առգրավման, բռնագրավման եւ արտերկրից վերադարձման ուղղությամբ Հայաստանի եւ Ռուսաստանի դատախազությունների աշխատանքային փորձի փոխանակում» թեմայով սեմինար: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։

Հիշյալ սեմինարը ՀՀ եւ ՌԴ գլխավոր դատախազների կողմից 2017թ. ստորագրված 2018-2020թթ.-ի  ծրագրով նախատեսված երրորդ միջոցառումն է:

Սեմինարի ընթացքում ՀՀ եւ ՌԴ գլխավոր դատախազությունների ներկայացուցիչներն անդրադարձ են կատարել հանձնման (էքստրադիցիայի) եւ քրեական գործերով իրավական օգնության ոլորտում համագործակցության առկա մի շարք հիմնահարցերին, քննարկել դրանց լուծման առավել արդյունավետ մոտեցումները եւ ժամանակակից հասարակության ներկայիս մարտահրավերները: 

Միջոցառման մասնակիցները, ներկայացնելով տվյալ ոլորտում ունեցած փորձը, եւս մեկ անգամ ընդգծել են, որ քրեական գործերով միջազգային-իրավական համագործակցությունը եւ այդ բնագավառում արդյունավետության զարգացումը մշտապես մնում է երկու երկրների գլխավոր դատախազությունների ուշադրության կենտրոնում:

ՌԴ գլխավոր դատախազության պատվիրակությանը ընդունել է նաեւ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը: Նա կարեւորել է ՌԴ գլխավոր դատախազության հետ տարիների ընթացքում ձեւավորված արդյունավետ համագործակցությունը եւ, անդրադառնալով երկու երկրների դատախազությունների միջեւ համագործակցության ծրագրին, նշել է, որ ՀՀ եւ ՌԴ գլխավոր դատախազների կողմից 2017թ. ստորագրված 2018-2020թթ.-ի  ծրագիրը 2007 թվականից ի վեր կնքված 5-րդ ծրագիրն է: Նախորդ ծրագրերը հաջողությամբ իրականացվել են եւ նպաստել դատախազների միջեւ փորձի փոխանակմանն ու երկու երկրների դատախազությունների միջեւ համագործակցության ամրապնդմանը:

Երկու երկրների դատախազությունների ներկայացուցիչներն ընդգծել են նման ձեւաչափով հանդիպումների կարեւորությունը, նշել, որ դրանք կնպաստեն նշված ոլորտում հիմնախնդիրների լուծմանը եւ համակարգերի առավել սերտ համագործակցությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ