News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Քոչարյանի դատավարությունը սոցիալական ցանցերում վերածվեց Արցախի դեմ դատավարության, ներազգային ատելությունը հերթական անգամ բորբոքվեց ու կարծես թե կան մարդիկ, որոնք հենց դրան էին սպասում։ Այս մասին ֆեյսբուքում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նրա գրառման մեջ, մասնավորապես, ասված է․

«Քոչարյանի դատավարությունը սոցիալական ցանցերում վերածվեց Արցախի դեմ դատավարության։

Ներազգային ատելությունը հերթական անգամ բորբոքվեց ու կարծես թե կան մարդիկ, որոնք հենց դրան էին սպասում։

Կարծես թե սրանով այլ նպատակներ է հետապնդվում, կասկածը գնալով խորանում է։

1996-ին ընտրակեղծիքներով սկսված իշխանության համար պայքարը, որը կանգնեցվեց 1998-ին՝ հիմնականում Վազգեն Սարգսյանի ջանքերով, այժմ նորից է բորբոքվում։

1998-ին Տեր-Պետրոսյանը իշխանության համար պայքարին տվեց գաղափարախոսական երանգ "Պատերազմ և խաղաղություն" հոդվածով, այժմ դրա հաջորդ փուլն ենք մտնում։

"Նոր Հայաստանի" շանսն էր փակել 1996-ի կեղծիքներով սկսված իշխանության պայքարի էջը։ "Նոր Հայաստանը" չհաջողվեց, "Հին Հայաստանում" կուտակված մաղձը հաղթեց։

Ինչևէ, Իմ Քայլի պատգամավորները, ինչպես ժամանակին Վազգեն Սարգսյանը, այժմ ընտրության առջև են կանգնել, կրել պատասխանատվությունը Արցախի հարցում ուրվագծվող քաղաքականության և դրա հետևանքների համար, թե տարանջատվել ու դառնալ ինքնուրույն։

Ընտրությունից փախչել չի հաջողվի, յուրաքանչյուրն պատասխանելու է իր ընտրությանը համապատասխան»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ