News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում մահապատժի է ենթարկվել 35 տարի առաջ կնոջը սպանելու համար մեղադրված տղամարդը։ Ինչպես տեղեկացնում է AP-ը, մահվանից առաջ տղամարդը աղոթել է եւ սաղմոսներ երգել։

68-ամյա Դոն Ջոնսոնին մահապատժի են ենթարկել մահացու ներարկման միջոցով Նեշվիլի խիստ ռեժիմի բանտում այն բանի համար, որ խեղդել է կնոջը՝ Քոնի Ջոնսոնին 1984 թվականին։

Մահվանից առաջ նա ներողություն է խնդրել նրանցից, ովքեր մասնակցում էին մահապատժին՝ ասելով, որ «նրանք չգիտեն, թե ինչ են անում»։

Ներարկումից հետո Ջոնսոնը հարցրել է, թե կարող է արդյոք երգել։ Բանտապետի թույլտվությունն ստանալով՝ նա երգել է «Նրանք կիմանան, որ քրիստոնյա ենք», հետո՝ «Շուտով եւ շատ շուտով»։ Նրա ձայնն ընդհատվել է երկրորդ երգի կեսին՝ «այլեւս չմեռնել» բառերից հետո։

Դրանից շատ չանցած Ջոնսոնը սկսել է ձայներ արձակել, որոնք որոշ ականատեսներ նմանեցրել են խռմփոցի, իսկ ոմանք՝ խեղդվողի խլթխլթոցի։ Ձայները շարունակվել են մոտ երեք րոպե, որից հետո նա լռել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ