News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԿԳ նախարարը ՉԺՀ կատարած այցի շրջանակում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալի հետ Երեկ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթական հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջաննինիի հետ:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպումը տեղի է ունեցել Պեկինում, ուր ընթանում է ՄԱԿ-ի կրթական, գիտական եւ մշակութային կազմակերպության եւ Չինաստանի կրթության նախարարության կազմակերպած «Արհեստական բանականություն եւ կրթություն» միջազգային համաժողովը:

Հանդիպման ընթացքում ԿԳ նախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթական հարցերով տեղակալը քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության մի շարք հարցեր: Արայիկ Հարությունյանը գոհունակությամբ նշել է, որ անցած մեկ տարում կողմերի միջեւ համագործակցությունը եղել է ամենաբարձր մակարդակի, ինչի վկայությունն է այս տարվա օգոստոսին Երեւանում կայանալիք «Կայուն զարգացման նպատակների 4 ուղություների տեխնիկական համագործակցության խմբի» ժողովը:

Նախարարը տեղեկացրել է, որ ներկայում մշակվում է կրթության զարգացման ռազմավարությունն ու վերանայվում են առարկայական չափորոշիչերը, եւ այս գործում անհրաժեշտ է նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների աջակցությունը:

Ջաննինին ողջունել է Հայաստանի կրթական համակարգում ընթացող փոփոխությունները, որոնք հաճախ համընկնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից սահմանված առաջնահերթություններին: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթական հարցերով տեղակալը հայտնել է, որ իրենք պատրաստակամ են համագործակցել Հայաստանի գործընկերների հետ մի քանի ուղղություններով, մասնավորապես, մասնագիտական կրթության ոլորտում, ինչպես նաեւ առարկայական չափորոշիչների մշակման հարցում տեխնիկական աջակցություն տրամադրելով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ