News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը վերլուծել է, թե որքանով է  տնտեսական աճը նպաստել  հարկային եկամուտների փոփոխությանը:

Հարկային բոյանսի վերաբերյալ (tax buoyancy) մեր հաշվարկների համաձայն  առաջին եռամսյակում հարկային եկամուտների 24.3% արձանագրված աճի դեպքում ՀՆԱ-ի իրական աճի տեմպը պետք է կազմի 30-40%, մինչդեռ, հաշվի առնելով ծառայությունների եւ առեւտրի, շինարարության, արդյունաբերության եւ գյուղատնտեսության ճյուղերի առկա ցուցանիշները, 2019թ.-ի առաջին եռամսյակում կանխատեսվում է իրական ՀՆԱ-ի աճի տեմպի առավելագույնը 15-20% աճ, ուստի ստեղծվում է պարադոքսալ իրավիճակ:

Հարկային բոյանսն այն ցուցանիշն է, որը ցույց է տալիս, թե իրական ՀՆԱ-ի 1% աճը, քանի տոկոսով է ավելացնում իրական (ՍԳԻ-ով ճշգրտված) հարկային եկամուտները (ներառյալ տուրքերը): 2017-2018թթ.-ին իրական ՀՆԱ-ի 1% աճը չի նպաստել առնվազն նույն մեծությամբ հավաքագրվող իրական հարկային եկամուտների (ներառյալ տուրքերին) աճին (Աղյուսակ 1):

Դիտարկենք հարկատեսակները առանձին. ԱԱՀ-ի եւ եկամտային հարկի գծով արձանագրվել է նմանատիպ պատկեր, մինչդեռ հակառակ միտում է գրանցվել շահութահարկի եւ ակցիզային հարկի կտրվածքով: Եկամտային հարկի գծով հավաքագրվող գումարների աճը պայմանավորված է գրանցված աշխատողների քանակի եւ աշխատավարձերի մեծությամբ:

Տվյալները փաստում են, որ ՀՀ-ում տնտեսական աճը 2017-2018թթ.-ին՝ հանգեցնելով գրանցված աշխատողների քանակի աճին, ինչպես նաեւ աշխատավարձերի որոշակի բարձրացմանը, այնուամենայնիվ չի նպաստել եկամտային հարկի առնվազն նույն մեծության աճին:

Հարկային բոյանսի գործակիցը շահութահարկի գծով 2017թ.-ին եղել է բացասական, իսկ 2018թ.-ի ցուցանիշը մատնանշում է այն մասին, որ ավելի բարձր տնտեսական աճի տեմպերն ավելի բարձր հարկային եկամուտների աճ կարող են գրանցել հենց շահութահարկի միջոցով: Ակցիզային հարկի գծով եկամուտների աճը հանգեցրել է ակցիզային հարկով հարկվող ապրանքների նկատմամբ պահանջարկի ոչ էական կրճատման, որի հետեւանքով հավաքագրվող ակցիզային հարկի աճ է արձանագրել: Կարճաժամկետ հատվածում կանխատեսվող ՀՆԱ-ի 5-7% տնտեսական աճի պարագայում հարկային եկամուտների (ներառյալ տուրքերի աճին) ավելի մեծ չափով աճին հիմնականում նպաստելու են շահութահարկը եւ ակցիզային հարկը:

Աղյուսակ 1. Հարկային բոյանսի գործակիցները ըստ հարկատեսակների 2017-2018թթ.-ին

 

Հարկեր և տուրքեր

ԱԱՀ

Շահութահարկ

Ակցիզային հարկ

Եկամտային հարկ

2017

0.83

0.40

-2.17

4.31

0.21

2018

0.49

0.70

5.72

3.54

0.27

Տվյալները փաստում են, որ 2019թ.-ի առաջին եռամսյակում հարկային եկամուտների աճը պայմանավորված է եղել ոչ թե բարձր տնտեսական աճի տեմպերով, այլ 2018թ.-ի երկրորդ կեսին տեղի ունեցած գրանցված աշխատողների աճով: Ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի աճը պայմանավորված է նոր սերնդի ՀԴՄ-ներով եւ ակցիզային հարկի դրույքաչափերի բարձացմամբ: Շահութահարկի աճը հիմնականում պայմանավորված է միայն մի քանի ոլորտների կտրուկ աճ գրանցած արդյունքներով:

Աղյուսակ 2. Հարկային եկամուտները (ներառյալ տուրքերը) 2018-2019թթ. առաջին եռամսյակում (մլն ՀՀ դրամ)

 

2018թ.-ի I եռամսյակ

2019թ.-ի I եռամսյակ

Հարկեր և տուրքեր

239,856.0

299,652.8

          այդ թվում`

 

 

   ավելացված արժեքի հարկ

103,617.9

142,224.0

   ակցիզային հարկ

23,879.6

34,501.6

   շահութահարկ

30,383.0

72,084.4

     եկամտային հարկ

84,004.3

126,622.2

Համահարթ եկամտային հարկի դրույքաչափի պարագայում 2020թ.-ին բավականին բարդ կլինի կրկնել այսպիսի արդյունք, եթե այլ եւ անուղղակի հարկատեսակների աճ չգրանցվի: Այս պարագայում առաջնայինը պետք է դառնա բարձր տնտեսական աճի տեմպեր ապահովելը, որն էլ իր հերթին հավաքագրվող հարկերի ավելի բարձր մակարդակ կապահովի:

Հետեւաբար, 5% տնտեսական աճի պարագայում բյուջեի մուտքերի գերակատարման այսպիսի ցուցանիշը չի կարող լինել շարունակական: Այս պարագայում անհրաժեշտ են համակարգային բարեփոխումներ: 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոնց որ գնաս բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ-պատգամավորրը՝ գույքահարկի մասին
Ես առաջարկում եմ միմյանց չկապել ավտոմեքենայի օտարումը, տեխզննում…
Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի. Թունյան
Սկզբունքի հարց է, բալանսավորված մոտեցում պետք է գտնել համայնքի…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում հարկային փաստաթղթերի հոսքում QR կոդերի համակարգ կներդրվի
Վարչության պետի տեղակալի խոսքով՝ սա ՊԵԿ-ի հերթական նախաձեռնությունն է, որն ուղղված է փաստաթղթաշրջանառության կրճատմանը...
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Ամենաշատ