News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ընտրությունների նախորդ օրն օրենքն արգելում է խոսել կողմերից որեւէ մեկի օգտին կամ դեմ, սակայն դատական որոշումների նախորդ օրվա համար օրենքը լռություն չի նախատեսում, ու ես մայիսի 18-ից առաջ կարող եմ բարձրաձայնել իմ մտահոգությունները։ Այս մասին իր հոդվածում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշոըմ է. «Արդեն բոլորի համար պարզ է դարձել, որ Քոչարյանի խափանման միջոցի հետ կապված բոլոր նախորդ փակ դատերի ընթացքում դատախազական կողմը դատարանին է ներկայացրել միայն ընտրովի ապացույցներ՝ վերցնելով այն, ինչ իրեն է ձեռնտու, եւ թաքցնելով այն բոլոր նյութերը, որոնք նպատակահարմար չի գտել ներկայացնել:

Տասնյակ ցուցմունքներից ներկայացվել է միայն մեկը, տասնյակ հանգամանքներ եւ ապացույցներ թաքցվել են։ Սա ցավալի պրակտիկա է, որը ոչ միայն այս փուլում ծառայեցվում է քաղաքական նպատակներով, այլեւ այլասերում է կալանքի՝ մեզ մոտ առանց այդ էլ թույլ ինստիտուտը եւ վնասում է դատավարական որեւէ գործընթացի հանդեպ հանրային վստահությանն ընդհանրապես։

Երեկվա նիստում գլխավոր դատախազի կողմից հնչեցված մի հայտարարություն պարզապես զարմանալի էր, քանի որ հակասում էր իրենց իսկ կողմից ձեռք բերված ապացույցին՝ ցուցմունքին։ Որպես սահմանադրական կարգի տապալման ապացույց դատախազը նշել է, թե միջամտություն է տեղի ունեցել Սահմանադրական դատարանի գործունեության նկատմամբ. ՍԴ դատավորի կողմից որոշակի վարքագիծը կանխորոշող պահանջ է ներկայացվել, եւ արդյունքում դատավորը չի մասնակցել տվյալ վեճի քննությանը:

Սա զարմանալի է, քանի որ, ըստ փաստաբանների, նախաքննության ընթացքում ՍԴ այդ նույն դատավորն իր ցուցմունքում հայտնել է, որ ՍԴ նիստից բացակայել է հիվանդության պատճառով, եւ ՍԴ է ներկայացրել տեղամասային բժշկի կանչի վերաբերյալ ապացույց, որը նույնպես կցված է գործին: Ինչո՞ւ է դատախազը նմանատիպ քայլերի դիմում, ինչո՞վ է առաջնորդվում՝ պարզ հասկանալով, որ այդպիսով ավելի է ընկնում իր խոսքերի հանդեպ վստահությունը։ Դա իրոք դժվար է պատկերացնել։

Սա ես բերեցի որպես օրինակ՝ պարզ ցույց տալու, թե ինչի վրա են հիմնվում գործի իրավական կողմն ուսումնասիրող մարդկանց կասկածները՝ նախաքննության օբյեկտիվության եւ կալանքի՝ անհիմն, ոչ իրավաչափ լինելու մասին: Այն, ինչ այսօր լսում ենք դատարանում՝ արդեն բաց քննության շնորհիվ, ցավոք, ապացուցում են կանխակալությունը, ոչ օբյեկտիվությունը, որ նախաքննական մարմինը որդեգրել է որպես ընդհանուր գիծ՝ այդ գործի շրջանակներում։ Ես ասում եմ ցավոք, քանի որ ամեն նման գործընթացի պատճառով մեր երկրում պարտվում է իրավունքը, պարտվում է օրենքը՝ անկախ այն բանից, թե ով է այդ պահին իշխանության։ Իրավական գրագիտությունը եւ անաչառությունը պետք է դոմինանտ լինեն, առավել եւս՝ նման հնչեղության գործերում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ