News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 14
USD
476.73
EUR
525.36
RUB
7.42
ME-USD
0.09
Տեսնել լրահոսը

Երեւան քաղաքի կենտրոնում նոր կրպակ է տեղադրվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։

«Նախկին իշխանությունների գործելաոճը շարունակվում է...

Բնակիչների ահազանգով եկել եմ Իսահակյան-Աբովյան խաչմերուկ, որտեղ տեղադրվում է ոչ ավել, ոչ պակաս նոր կրպակ։ Բուռն շինարարությունն ընթացքի մեջ է։ Աշխատակիցների փոխանցմամբ սեփականատերն այստեղ չէ եւ, բնականաբար, կոնտակտ չունեն, բայց վստահեցրեցին, որ քաղաքապետարանից թույլտվություն ունեն։

Սա, առնվազն, խայտառակություն է։ Ինչի՞ մասին էին խոսում քաղաքային իշխանություններ մինչեւ ընտրվելը եւ ի՞նչ են անում ընտրվելուց հետո։

Դուք չէի՞ք, որ քաղաքն ազատագրում էիք։ Դուք չէի՞ք, որ պայքար էիք տանում «բուտկաների» դեմ»,–գրել է նա։

Սրան ի պատասխան Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախկին իշխանության գործելաոճ չկա եւ չի կարող լինել։ «Լույս» խմբակցության մեր գործընկերները արդարացի դժգոհել են քաղաքի կենտրոնում տեղադրվող կրպակից։ Համաձայն չլինելով մեր գործընկերների մեկնաբանություններին, տեղեկացնեմ, որ կրպակը քաղաքապետի թույլտվություն չի ունեցել եւ այսօր կամ ամենաուշը վաղը կհեռացվի։ Լրացուցիչ մանրամասներ կներկայացնենք ավելի ուշ»։

Տպել