News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
USD
477.83
EUR
535.7
RUB
7.43
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը


Պրիմորսկի շրջանում հայտնի փաուերլիֆթեր Իվան Սավկինը քարշ է տվել 18.6 տոննա կշռող բեռնատար՝ սահմանելով համաշխարհային նոր ռեկորդ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Սավկինը նախկինում եւս տեղաշարժել է այդպիսի ծանրաքաշ առարկաներ, սակայն այս անգամ նրան հաջողվել է դա անել առանց հատուկ սանդուղք եւ պարան օգտագործելու: Դա շատ ավելի էր բարդացրել խնդիրը: Սակայն արդյունքում մարզիկին հաջողվել էր քաշել FAW ինքնաթափը երկու մետր հեռավորությամբ:

Պրիմորսկի ըմբիշն արդեն սահմանել էր մի քանի համաշխարհային ռեկորդ: Վլադիվոստոկում նա քաշել էր կոնտեյներներ տեղափոխող ջերմանավը, որը կշռում էր 11.3 տոննա: Հաղթանակի օրը նա տեղաշարժել էր 18 տոննա կշռող տրակտորը Պոկրովկա գյուղում՝ այդկերպ սահմանելով ռուսական ռեկորդ:

Երեխաների պաշտպանության օրը՝ հունիսի 1-ին, նա պատրաստվում է քարշ տալ կոմբայնը եւ եթե դա նրան հաջողվի, կդառնա միակը, ով դա արել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել