News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
USD
477.78
EUR
534.35
RUB
7.43
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

ԱԻՆ 911 ծառայությունը մայիսի 18-ին, ժամը 03:01-ին ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Հովտաշատ գյուղում՝ «Մեյմանդար» շուկա տանող ավտոճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է խանութի պատին, առկա է վառելիքի արտահոսք, կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հովտաշատ գյուղի Բաղրամյան փողոցում բախվել են «ՎԱԶ-2101» (վարորդ՝ Ս.Հ., ծնված 2001 թ.) և «Lexus» (վարորդ՝ Ս.Ի., ծնված 1982 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Ս.Հ.-ն հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Տպել
Ամենաշատ