News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 03
USD
402.21
EUR
423.85
RUB
4.07
Տեսնել լրահոսը

Պաղեստինյան պաշտոնական անձինք չեն մասնակցի Բահրեյնում ԱՄՆ ղեկավարությամբ անցկացվող կոնֆերանսին, որը կոչված է ներգրավելու ներդրումներ Արեւմտյան ափի եւ Գազայի հատվածի համար։

«Պաղեստինյան մասնակցություն «Մանամա» կոնֆերանսին չի լինելու»,- Reuters-ին ասել է Պաղեստինի սոցիալական զարգացման նախարար Ահմեդ Մաջալանին, որը նաեւ Պաղեստինի Ազատագրության կազմակերպության գործադիր կոմիտեի անդամ է։

«Ցանկացած պաղեստինցի, որը կմասնակցի դրան, ոչ այլ ոք է, քան ամերիկացիների ու Իսրայելի կոլաբորացիոնիստ»։

Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կներկայացնի Մերձավոր Արեւելքում խաղաղության ապահովման իր երկար սպասված նախագծի առաջին փուլը հունիսին կայանալիք տարածաշրջանային կոնֆերանսում։ Պլանը, որը մշակվել է երկու տարի, նախատեսում է խոշոր ծավալի ներդրումային եւ ենթակառուցվածքային աշխատանքներ պաղեստինյան տարածքում։ Սակայն կարեւոր քաղաքական տարրերը դեռեւս հայտնի չեն։ Տնտեսական կոնֆերանսը տեղի կունենա հունիսի 25-26-ին Բահրեյնում եւ նվիրված չի լինի հակամարտության ամենավիճելի հարցերին՝ սահմաններ, Երուսաղեմի կարգավիճակ, պաղեստինցի փախստականներ եւ Իսրայելի անվտանգություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ