News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 16
USD
476.57
EUR
524.89
RUB
7.4
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Գործադիր խորհուրդն հավանություն է տվել Հայաստանին 36 ամիս ժամկետով 180 մլն փոխառության հատուկ իրավունքի (ՓՀԻ) չափով վարկի տրամադրմանը (շուրջ 248.2 մլն ԱՄՆ դոլար կամ ԱՄՀ-ում Հայաստանի քվոտայի մոտ 139.75 տոկոս), տեղեկացնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:

Խորհուրդը հաստատում է, որ 25.714 միլիոն ՓՀԻ-ն (համարժեք է մոտ 35.5 միլիոն ԱՄՆ դոլարին) անմիջապես է տրամադրվում Հայաստանին, իսկ մնացած գումարը կտրամադրվի վեց կիսամյակային գնահատականների հիման վրա:

Հայաստանի իշխանությունները նշել են, որ ՎՄ-ն դիտարկելու են որպես կանխարգելիչ միջոց, և չեն պատրաստվում նոր ՎՄ-ն օգտագործել, եթե շոկերով պայմանավորված՝ չեն ծագի վճարային հաշվեկշռի հետ կապված խնդիրներ:

Ի լրումն ցնցումներից ապահովագրելուն ուղղված նպատակի, ՎՄ-ն կսատարի ՀՀ իշխանությունների՝ տնտեսական հիմնարարներն ու իրականացվող քաղաքականությունն ամրապնդելու ջանքերը: Այն կնպաստի նաև կառուցվածքային բարեփոխումների արդյունավետ իրականացմանը՝ մասնավորապես կառավարման և գործարար միջավայրի բարելավմանը:

Գործադիր խորհրդի քննարկումից հետո Կառավարիչ-տնօրենի տեղակալ և Նախագահի պաշտոնակատար Միցուհիրո Ֆուրուսավան հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ, որում ասվում է

«Հայաստանը վերջին տարիներին շարունակում է առաջընթաց արձանագրել մակրոտնտեսական և ֆինանսական կայունության պահպանման, ինչպես նաև տնտեսական աճի խթանման համար կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու գործում:

Տնտեսական ակտիվությունը բարձրացել է, իսկ պետական պարտքը սկսել է նվազել: Գնաճը վերահսկվում է, ֆինանսական համակարգը մնում է կայուն, իսկ միջազգային պահուստները գնահատվում են համարժեք:

Այնուամենայնիվ, բարեփոխումներին ուղղված ջանքերն անհրաժեշտ է շարունակել ավելի հավասարակշռված և ընդգրկուն աճ ապահովելու համար` կրճատելով անհամամասնությունները, բարելավելով գործարար միջավայրը և կառավարումը, ինչպես նաև հետագա ջանքեր գործադրելով աղքատությունն ու գործազրկությունը նվազեցնելու համար:

Երեք տարի ժամկետով տրամադրվող ՎՄ-ն կսատարի իշխանությունների՝ ավելի դինամիկ, կայուն և ներառական տնտեսության անցնելու խնդրի իրագործմանը: ՎՄ-ի կանխարգելիչ բնույթը կծառայի արտաքին շոկերից ապահովագրության նպատակին: Իշխանությունները շարունակում են ֆիսկալ կանոնի գործադրմամբ հարկաբյուջետային քաղաքականություն իրականացնել՝ միևնույն ժամանակ ստեղծելով ենթակառուցվածքների և սոցիալական ծախսերի խթանման համար պահանջվող միջավայր: Այս խնդիրների իրագործումը պետք է ուղեկցվի հարկային վարչարարության բարելավմամբ և գույքի հարկման արդիականացմանն ուղղված միջոցառումներով:

Դրամավարկային քաղաքականության հետագա ամրապնդումը կնպաստի նրան, որ դրամավարկային քաղաքականության արդյունավետությունը կբարձրանա և գնաճը կվերադարձվի միջնաժամկետ նպատակին: Միջոցներ կձեռնարկվեն նաև ֆինանսական համակարգը պաշտպանելու, կապիտալի շուկաները է՛լ ավելի զարգացնելու և ֆինանսների հասանելիությունը դյուրացնելու ուղղությամբ:

Կառուցվածքային բարեփոխումների կուռ փաթեթով նախատեսված գործողությունների վճռական իրականացումը կնպաստի կայուն և ներառական աճի ապահովմանը, ինչին կարելի է հասնել մասնավոր հատվածի զարգացմամբ, ավելի մեծ թվով ուղղակի ներդրումներ ներգրավելու և դիվերսիֆիկացիայի խորացմանը նպաստող միջոցառումներով: Մարդկային կապիտալի բարելավման և աշխատուժի մասնակցության ավելացմանն ուղղված քայլերը նույնպես կարող են օգտակար լինել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիան ուսումնասիրում է թվային կրոնի թողարկման հնարավորությունը
Այն բանից հետո, երբ Facebook-ը ներկայացրեց Libra նախագիծը, միանգամից մի քանի երկիր հայտարարեց նման մշակումների մասին...
Քննարկվել են Հայաստանում China Union Pay ֆինանսական ծառայությունների ընդլայնման հնարավորությունները. ԿԲ
Union Pay-ը համաշխարհային ֆինանսական շուկայում գործող վճարային համակարգ է: Բանկը ունի թողարկված ավելի քան 7 մլրդ քարտեր, որոնք գործում են 157 երկրում…
Դարձի՛ր բարերար. գործարկվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր կայքը
Մեկնարկեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր համագործակցությունը...
«Ամերիաբանկն» ընդլայնում է իր մասնաճյուղերի ցանցը
Էջմիածին քաղաքում իր դռներն է բացել բանկի նոր մասնաճյուղը…
«Հայբիզնեսբանկը» հանդես է գալիս բարելավված եւ ավելի շահավետ պայմաններով «ABB-Ավտո» վարկատեսակով
Տրանսպորտային միջոցի ձեռքբերման նպատակով ֆիզիկական անձանց տրամադրվող այս վարկատեսակն առանձնանում է մի շարք առավելություններով, ինչպիսիք են…
Ի՞նչ է կատարվում հիփոթեքային վարկավորման շուկայում. Հարցազրույց «Ամերիաբանկի» ներկայացուցիչ Գեւորգ Մանուկյանի հետ
Հիփոթեքային վարկավորումը մեծ մասամբ իրականացվում է լողացող տոկոսադրույքով. կախված շուկայի իրավիճակից...
Ամենաշատ