News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Այսպես կոչված էլիտար մշակույթի (թատրոն, թանգարան, դասական երաժշտություն) սիրահարներն առավել հաճախ են տեսակավորում աղբը, քան մարտաֆիլմերի սիրահարները, հաղորդում է Europulse-ը:

Նման եզրակացության են եկել Նեապոլիտանյան համալսարանի գիտնականները:

Գիտնականները դիտարկել են այսպես կոչված «մշակույթի սպառման սովորույթները»: Նրանք պարզել են, որ այն շրջաններում, որտեղ մարդիկ շատ են հաճախում թանգարաններ, թատրոններ, աղբը տեսակավորում են ավելի շատ, քան նրանք, ովքեր ազատ ժամանակն անցկացնում են կինոթատրոններում կամ փոփ երաժշտության համերգներում: Այդ տարբերությունը հատկապես ակնհայտ է Իտալիայի հյուսիսում:

Բացի այդ, պարզվել է, որ էլիտար մշակույթի սիրահարներն աղբը տեսակավորում են գաղափարական ըմբռնումներից ելնելով:

ԵՄ ծրագրերի համաձայն՝ արդեն 2020 թվականին աղբի 50%-ը պետք է տեսակավորվի եւ ուղարկվի վերամշակման, իսկ 2030-ին՝ 65%-ը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ