
Mercedes-Benz ընկերությունը ներկայացել է նոր ավտոմեքենա՝ ESF (Experimental Safety Vehicle): Այն համարվում է ամենաանվտանգ ավտոմեքենան, ստեղծված է GLE քրոսովորի հիմքով, հագեցած է հիբրիդային ուժային համակարգով եւ ավտոպիլոտով, հաղորդում է Motor-ը:
Mercedes-Benz GLE-ի նախատիպի ստեղծման համար համալրել են անվտանգության առաջնային համակարգերն ու ավտոնոմ կառավարումը: Քրոսովերը հագեցած է Digital Light լուսադիոդային լամպերով՝ ավելի քան 2 մլն պիքսել թույլտվությամբ:
Ավտոմեքենայում կա նաեւ ռոբոտ, որն ավտոմատ դուրս է գալիս մեքենայից եւ նշում է ՃՏՊ-ի վայրը՝ եռանկյան օգնությամբ:
Առանձնահատկությունների պատճառով փոխվել է նաեւ անվտանգության բարձիկի դիրքը. այն տեղադրված է պարագաների ղեկավարման սարքում, քանի որ ղեկն ավտոպիլոտի ռեժիմում հեռացվում է, իսկ կողքային բարձիկները նստատեղի ետեւում են: Ետեւի բարձիկը խողովակային կառուցվածք ունի եւ բացվում է էքսպերիմենտալ մեխանիզմի օգնությամբ:
ESF 2019-ի ամրագոտիները ձգվում են, օրինակ, երբ ավտոմեքենան շատ արգար է ընթանում:
Եվ, վերջապես, այլ առանձնահատկությունների թվում է հետիոտնի հետ բախումից 360-աստիճան պաշտպանությունը: