News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Աբխազիայում ընդդիմության ներկայացուցիչների գործողությունները վկայում են իշխանությունը զավթելու փորձի մասին, երեքշաբթի ասել է հանրապետության նախագահ Ռաուլ Խաջիմբան, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Ես արդեն խոսել եմ իմ ելույթում ընտրությունների հանգիստ անցկացման կարեւորության մասին այն ժամկետում, որը սահմանված է Աբխազիայի Հանրապետության սահմանադրությամբ։ Բայց ընդդիմության գործողությունները սրում են հասարակական-քաղաքական իրավիճակը։ Մեր նկատած փաստերը վերջին օրերին վկայում են իշխանության զավթման փորձի մասին, չնայած ընդդիմության առաջնորդները փորձում են դա բացատրել բարի դեմոկրատական նկատառումներով։ Դիմում եմ ձեզ խնդրանքով՝ չտրվել սադրանքներին, դրսեւորել զսպվածություն, զգոնություն»,- ասվում է Աբխազիայի նախագահի դիմումում, որը տեղադրվել է նրա կայքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ