News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
USD
478.4
EUR
539.06
RUB
7.43
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բողոքարկել է ֆինանսական փաստաթղթեր ներկայացնելու պահանջով Ներկայացուցիչների պալատի օրակարգն արգելափակելու իր փորձերի դեմ դատարանի որոշումը, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը: 

Թրամփի փաստաբաններն ու նրա ընկերությունը դիմել են ապելյացիոն դատարան հաջորդ օրն այն բանից հետո, երբ դատավորն աջակցել է Ներկայացուցիչների պալատի օրակարգը, որով օրենսդիրները պահանջում են Թրամփից եւ Mazars հաշվապահական ընկերությունից ֆինանսական տվյալներ ներկայացնել:

Ներկայացուցիչների պալատի վերահսկողական հանձնաժողովը հայտարարում է, որ փաստաթղթերն անհրաժեշտ են, որպեսզի որոշվի, թե արդյոք Թրամփն ունի շահերի բախում եւ արդյոք օրենք չի խախտել՝ չհեռանալով բիզնեսից, ինչպես արել են նրան նախորդող նախագահները:

Թրամփի փաստաբանները պնդում են, որ պահանջը գերազանցում է Կոնգրեսի սահմանադրական իրավասությունները:

Շինարարական մագնատ եւ նախկին հեռուստահաղորդավար Թրամփը մինչ այժմ տնօրինում է Trump Organization-ը, սակայն խոստացել էր իր ընկերությունները փոխանցել որդիներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել