News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.76
EUR
526.2
RUB
7.42
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Թուրքիան  կրկնակի նվազեցրել է ԱՄՆ-ից ներկրվող 22 տեսակի ապրանքների մաքսատուրքերը ի պատասխան ամերիկյան կողմի՝ թուրքական պողպատի մաքսատուրքերի նվազեցման որոշման, հայտնել  է Թուրքիայի առեւտրի նախարար Ռուհսար Փեքջանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Սպիտակ տունն անցյալ ուրբաթ հաղորդել էր, որ ԱՄՆ-ն երկու անգամ՝ 25 տոկոսով նվազեցրել է թուրքական պողպատի համար մաքսատուրքերը: Անցյալ տարվա օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկնակի բարձրացրել էր թուրքիայից ներկվող  ալյումինի եւ պողպատի մաքսատուրքերը 20 եւ 50 տոկոսով համապատասխանաբար:

«Մայիսի 17-ին ԱՄՆ կառավարությունը որոշում է ընդունել 50 տոկոսից մինչեւ 25 տոկոս նվազեցնել թուրքական պողպատի մաքսատուրքերը: Փոխադարձ հիմքով մենք որոշեցինք կրկնակի նվազեցնել  Միացյալ Նահանգներից ներկրվող 22 տեսակի ապրանքների մաքսատուրքերը: Այդ որոշման համաձայն ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերը 521.5 մլն-ից կնազեն մինչեւ 260.6 մլն դոլար», - Twitter-ում գրել է Փեքջանը:

Նա հավելել է, որ Թուրքիան կշարունակի աշխատել ԱՄՆ հետ երկկողմ առեւտրի համար խոչընդոտների վերացման ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ