News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իրանի եւ Օմանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ բանակցությունները ոչ մի ընդհանուր բան չունեն Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ լարվածությունը մեղմելու հետ: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին, հաղորդում է Mehr-ը:

Նրա խոսքով, քանի դեռ ամերիկացի պաշտոնյաները շարունակում են ճնշման քաղաքականությունը եւ խախտում են իրենց պարտավորությունները, նրանց հետ բանակցություններ վարելու իմաստ չկա:

«Վերջին շրջանում մենք տեսել ենք, ինչպես են տարբեր երկրները փորձում պահպանել միջուկային գործաքրը եւ միեւնույն ժամանակ կանխել տարածաշրջանում հակամարտությունները», - ասել է Վաեզին:

«Հաշվի առնելով միջուկային համաձայնագրի կարեւորությունը, նրանք ցանկանում են, որ իրավիճակը զարգանա այնպես, որպեսզի ստանան Իրանի հավանությունը: Սակայն այս ջանքերը չեն նշանակում, որ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ բանակցություններ կլինեն», - նշել է նա:

Մեկնաբանելով ԱՄՆ եւ Իրան պատվիրակությունները ուղարկելու Իրաքի որոշումը երկու կողմերի միջեւ լարվածության մեղմելու համար, Վաեզին ասել է.« Իրանն ու Իրաքը սերտ կապեր ունեն: Մենք նրանց չենք ասի, որ պատվիրակություններ չուղարկեն: Բայց մենք կլսենք թե ինչ կասեն նրանք եւ համապատասխան կերպով կպատասխանենք»:

Նա նաեւ նշել է, որ Իրանի եւ Օմանի ԱԳ նախարարների միջեւ վերջերս տեղի ունեցած բանակցությունները, որոնք տեղի են ունեցել Թեհրանում, Իրանի եւ ԱՄՆ միջեւ միջնորդության հետ կապ չունեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ