Բրիտանիայի ՊՆ-ն 22 մլն ֆունտ սթերլինգ (27,8 մլն դոլար) է հատկացրել կիբերանվտանգության կենտրոն ստեղծելու համար, որի հիմնական խնդիրը լինելու է երկրի հիմնական թվային հաղորդակցություններին ուղղված արտաքին սպառնալիքների դիմագրավումը:
Այս մասին հաղորդում է Sky News հեռուստաալիքը՝ հղում կատարելով պաշտպանության նախարար Պեննի Մորդոնթին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Այս օբյեկտն, ըստ նախարարի, նաեւ կիրականացնի արտերկրում գործողություններ եւ մարդասիրական առաքելություններ: «Ժամանակն է խոսքից գործի անցնել», - Լոնդոնում ասել է նա՝ ելույթ ունենալով դաշինքի անդամ երկրների դեսպանների առաջ:
«Կիբեր հարձակումները կարող են ոչնչացնել մեր ազգային ենթակառուցվածքը եւ խաթարել ժողովրդավարական ինստիտուտները, - ասել է Մորդոնթը: - Մեր թշնամիները կարծում են, որ կարող են անպատիժ գործել: Մենք պետք է նրանց հակառակը համոզենք»: