News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
USD
477.78
EUR
534.35
RUB
7.43
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Հայաստանում ցմահ ազատազրկվածների համար կարող են կրճատվել պահման ռեժիմի փոփոխման համար դիմումների ժամկետները: Համապատասխան նախագիծն այսօր հավանության է արժանացել ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ:

Զեկուցողը՝ ՀՀ արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը, նշել է, որ ցմահ ազատազրկված անձինք կարող են դիմել պատժի կրման փակ ռեժիմը կիսափակի փոխելու խնդրանքով պատժի կրումից 15 տարի անց՝ ներկայիս 20-ի փոխարեն, կիսափակը՝ կիսաբաց 18 տարի անց՝ ներկայիս 25-ի փոխարեն, իսկ կիսաբացը՝ բաց պատժի կրումից 20 տարի անց:

Բացի այդ, հնարավոր է նաեւ ցմահ բանտարկյալի տեղափոխում մեկուսարան, եթե նրա կամ նրա բանտակիցների կյանքին վտանգ է սպառնում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ