News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Miсrosoft տեխնոլոգիական ընկերությունն իր կայքում Azure Stack  ամպային ծառայությունից հեռացրել է չինական Huawei հեռահաղորդակցային ընկերության արտադրանքի մասին հիշատակումը, հաղորդում է Bloomberg-ը:

Huawei լոգոն եւ անվանումը դեռեւս գտնվում են Azure Stack-ի գործընկերների ցանկում, սակայն կատալոգից, որտեղ թվարկված են այն ընկերությունները, որոնց սարքավորումներով կարող է աշխատել ամպային ծառայությունը, չինացի արտադրողն արդեն անհետացել է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  Huawei-ի նկատմամբ  արտակարգ դրության ռեժիմ էր մտցրել ընկերությանն ամբողջությամբ ամերիկյան շուկայից հանելու համար:

Huawei- ի հետ համագործակցությունը կասեցրել էին նաեւ ամերիկյան հսկաները, ինչպիսիք են Google-ը, Qualcomm, Intel-ը, Broadcom-ը: Ավելի ուշ, երկրի կառավարությունը ժամանակավորապես մեղմել էր արգելքը, որպեսզի ամերիկյան բիզնեսը կարողանա հարմարվել առկա սահմանափակումներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ