News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
USD
478.04
EUR
535.55
RUB
7.47
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը


Քաղաքացիական ակտիվիստ Նարեկ Մալյանն իր թիմակիցների հետ այսօր՝ մայիսի 24–ին շտապ ակցիա է  իրականացնում ԱԺ  շենքի դիմաց՝ Բաղրամյան պողոտայում՝ ընդդեմ «Բաց հասարակության հիմնադրամ»–ի։

Նշենք, որ Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ ընթանում են խորհրդարանական լսումներ` «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով:

Լսումներին մասնակցելու է  Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը եւ  ICTJ փորձագետ Ռուբեն Կարանզան, որոնք կներկայացնեն «Անցումային արդարադատության որոշ գործիքների վերաբերյալ» զեկույցը:

Նարեկ Մալյանի խոսքով՝ դեռեւս անցյալ տարվա հունիսին Լարիսա Մինասյանը Հայաստան էր հրավիրել Կարանզային, որպեսզի հանդիպեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպման ըստ Մալյանի՝ գաղտնի է պահվել Կարանզայի անձը։

«Կարանզան Սորոսի կողմից մեր իշխանությունների վրա փաթաթված փորձագետն է, որը եկել է ավիրելու մեր դատաիրավական համակարգը»,–ֆեյսֆուքյան ուղիղ եթերում հայտարարել էր Նարեկ Մալյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել