News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Մայիսի 24-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության զորքերի հրամանատարական կազմին է ներկայացրել ոստիկանության զորքերի նորանշանակ հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Վահե Ղազարյանին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն է հայտնել շուրջ մեկ տարի ոստիկանության զորքերի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության զորքերի հրամանատարի մարտական ծառայության գծով տեղակալ Սամվել Հակոբյանին՝ ծառայության համար:

Ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանը ոստիկանության համակարգում է 2003 թվականից: Զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ տեսուչից մինչև ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ: Մայիսի 22-ին նա ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին:

ՀՀ ոստիկանության պետը հույս է հայտնել, որ ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանի հրամանատարությամբ ոստիկանության զորքերն էլ ավելի մարտունակ ու սրտացավ ծառայություն կիրականացնեն թե՛ պետական սահմանին և թե՛ հասարակական կարգը պահպանելիս:

Հանդիպմանը քննարկվել են նաև ոստիկանության զորքերի ծառայությանը վերաբերող հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ