News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 23-ամյա երիտասարդի սպանության, ինչպես նաեւ 26-ամյա երկու երիտասարդների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը կալանավորվել է:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. ապրիլի 15-ին հրազենային վիրավորումով   «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ է տեղափոխվել 1993 եւ 1996 թվականներին ծնված երկու երիտասարդ: 1996 թվականին ծնված երիտասարդը ստացած մարմնական վնասվածքներից հիվանդանոցում մահացել է: Նույն օրը հրազենային վիրավորումով «Քանաքեռ -Զեյթուն» ԲԿ է տեղափոխվել եւս մեկ երիտասարդ՝ ծնված 1993թ.:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երիտասարդները մարմնական վնասվածքները ստացել են Երեւան քաղաքի Լեփսիուսի փողոցում, պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երեւան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1996թ.:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 2019թ. ապրիլի 26-ին 23-ամյա երիտասարդը ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, եւ հայտարարվել հետախուզում:

Ձեռնարկված օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում մայիսի 23-ին վերջինս հայտնաբերվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատվել է դատարանի կողմից:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու, միջադեպին հնարավոր առնչություն ունեցած այլ անձանց հայտնաբերելու եւ նրանց գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

Նշենք, որ սպանվածը Արարատ-2-ի դարպասապահ Մուշեղ Ղեւոնդյանն է:

Ոստիկանները հայտնաբերել են «Արարատի 2»-ի դարպասապահի սպանության մեջ կասկածվողին. մանրամասներ

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ամենաշատ